Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գագիկ Մելիքյանի խնամին Տավուշի մարզպետի հետ պայման է կապել

Գագիկ Մելիքյանի խնամին Տավուշի մարզպետի հետ պայման է կապել
27.11.2018 | 01:30

Բերդ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի համակիրներն ու աջակիցները տարակուսած են ընտրական հանձնաժողովների` «Քաղաքացիական պայմանագրի» նշանակած անդամներով ու նախագահներով: Ըստ վերջիններիս՝ նախկինում հանրապետական կուսակցության համար աշխատած անձինք հանձնաժողովներում այժմ էլ «Իմ քայլի» կողմից են ներկայացվել:
«Հստակ, անուն առ անուն գիտենք, թե ով ինչպես է աշխատել նախկինում: Բայց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ջնջել է «Քաղաքացիական պայմանագրից» հավաստագիր ստացած անձանց անուններն ու հանձնաժողովներում բոլորովին այլ մարդկանց նշակել: Այդ անձինք Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի մտերիմներն են, ազգականները: Դե, Մանուչարյանի աղջիկն էլ, որ քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դուստրն է,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը։- Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքապետը մարզպետին խոստացել է ձայներ ապահովել ներկա իշխանությունների համար, բայց մի պայմանով, որ հանձնաժողովներում իր վստահելի մարդկանց պետք է նշանակի»:


Բերդցիները չեն հասկանում` ինչպե՞ս կարող է նախկին իշխանության աջակիցն այժմ էլ նորերին սատարել: «Ղալումյանը, որ Փաշինյանի դասընկերն է, չի՞ հասկանում՝ ում հետ է գործ բռնում: Մենք խիստ կասկածում ենք էդ համագործակցության վրա»,- սրտնեղեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ